
Stark Low E
ջերմախնայող ապակեփաթեթներ
STARK LowE - ջերմախնայող ապակեփաթեթներ
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ստեղծել գրեթե անտեսանելի նանոծածկույթով ապակիներ, որոնք ապահովում են ջերմախնայողության բարձր մակարդակ։ Stark Low E ապակեփաթեթների մեջ կիրառվում են հենց այդպիսի ապակիներ, որոնք տեղադրվելով պատուհանների մեջ թույլ չեն տալիս ջերմության արտահոսք: Ջեռուցիչներից ստացվող ջերմությունը հպվելով ապակու հատուկ ծածկույթին՝ հետ է մղվում դեպի ներս։ Հատկապես լավ է աշխատում ձմռան ամիսներին, երբ դրսի և ներսի ջերմաստիճանների մեծ տարբերություն կա։ Սովորական ապակեփաթեթների համեմատ ջերմությունը երկու անգամ ավելի շատ է պահպանում ներսում, որի արդյունքում էականորեն կրճատվում են ջեռուցման ծախսերը։ Ջերմախնայողության էլ ավելի բարձր մակարդակ ապահովելու համար հնարավոր է նաև կիրառել առավել ցածր ջերմահաղորդականություն ունեցող պլաստիկե բաժանարար շրջանականեր, իսկ միջապակյա տարածությունը լիցքավորել իներտ գազով՝ Արգոնով։
• Ջերմախնայողության բարձր աստիճան
• Ջեռուցման ծախսերի կրճատում
• Լուսաթափանցելիության բարձր գործակից
• Կոնդենսատի առաջացման ռիսկի կրճատում
Ապակեփաթեթները օժտված են հետևյալ հատկություններով`
Լուսաթափանցելիության բարձր գործակից
Ջերմախնայողության բարձր ցուցանիշ
Կոնդենսատի առաջացման ռիսկի կրճատում
Ջեռուցման ծախսերի կրճատում
Ապակեփաթեթի բանաձևը 4-16Ar-4i
79
Լուսաթափանցելիություն LT %
65
Արևային գործոն SF %
0,69
Ջերմափոխանցման դիմադրողականություն R0 (m2K/w)
1,15
Ջերմափոխանցման գործակից Ug (w/m2K)
30
Ձայնամեկուսացում Rw%