Product

Stark X2

ամռանը`զով, ձմռանը` ջերմ

STARK x2ամռանը`զով, ձմռանը`ջերմ

STARK x2 ապակեփաթեթներում միատեղվել են միանգամից երկու ֆունկցիաներ՝ արևապաշտպանություն և ջերմախնայողություն, այդ իսկ պատճառով կոչվում են բազմաֆունկցիոնալ ապակեփաթեթներ։ Նման միատեղումը հնարավոր է դարձել ապակու արտադրության ոլորտում մի շարք նորարարական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում։ Եթե նախկինում ապակիները լինում էին միայն արևապաշտպան կամ միայն ջերմախնայող ծածկույթով, ապա այժմ արդեն այս երկու ծածկույթները անցկացվում են մեկ ապակու վրա։ Արդյունքում այս ապակեփաթեթները ամռանը պաշտպանում են արևի կիզիչ ճառագայթներից, իսկ ձմռանը պահպանում են ջերմությունը տարածքի ներսում։ Այս հատկությունների շնորհիվ ամռան ամիսներին կրճատվում են տարածքի հովացման ծախսերը, իսկ ձմռան ամիսներին՝ ջեռուցման ծախսերը։ Այսպիսով STARK x2 ապակեփաթեթները արևային լույսը ավելի փափուկ են դարձնում և շուրջ տարին հավասարակշռված ջերմային միջավայր են ապահովում։ Առավել բարձր արդյունքների կարելի է հասնել արգոն գազի և «տաք եզր» բաժանարար պրոֆիլների կիրառության դեպքում։

Stark X2 ապակեփաթեթները օժտված են մի շարք առավելություններով՝
•    Պաշտպանություն արևի կիզիչ ճառագայթներից
•    Ջերմախնայողության բարձր աստիճան
•    Ջեռուցման և հովացման ծախսերի կրճատում
•    Ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթման արտացոլում (90%-ով)
•    Լուսաթափանցելիության բարձր գործակից
•    Գեղեցիկ արտաքին տեսք (թույլ հայելայնություն)


 

 

Ապակեփաթեթները օժտված են հետևյալ հատկություններով`

Լուսաթափանցելիության բարձր գործակից

Ջեռուցման և հովացման ծախսերի կրճատում

Ջերմախնայողության բարձր ցուցանիշ

Գեղեցիկ արտաքին տեսք

Կոնդենսատի առաջացման ռիսկի կրճատում

Ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթման արտացոլում

Պաշտպանություն արևի կիզիչ ճառագայթներից

Ապակեփաթեթի բանաձևը 4М-16Ar-4

66

Լուսաթափանցելիություն LT %

42

Արևային գործոն SF %

0.74

Ջերմափոխանցման դիմադրողականություն R0 (m2K/w)

1.04

Ջերմափոխանցման գործակից Ug (w/m2K)

30

Ձայնամեկուսացում Rw%