
Stark SILENCE
անաղմուկ ապակեփաթեթներ
STARK SILENCE – անաղմուկ ապակեփաթեթներ
Stark Silence ապակեփաթեթները իրենց յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ ապահովում են ձայնամեկուսացման առավել բարձր ցուցանիշներ։ Այս ապակեփաթեթի կիրառումը կնվազեցնի արտաքին ձայնային ֆոնը մոտ 35դբ – ով, այն դեպքում, երբ սովորական ապակեփաթեթները ապահովում են 25դբ ձանյամեկուսացում։ Այն հատկապես գերադասելի է կիրառել աղմկոտ շրջաններում կամ շենքերում, որոնք տեղակայված են աղմկոտ փողոցների երկայնքով։ Այպես, օրինակ, աղմկոտ փողոցի միջին ակուստիկ ֆոնը գնահատվում է 70-75դբ և Stark Silence ապաեկփաթեթի կիրառման դեպքում (որակյալ պատուհանի առկայության պայմաններում) ներսում այն կնվազի և կհասնի 35-40դբ-ի, որը նույնիսկ տան համար բավականին հանգիստ ակուստիկ միջավայր է հանդիսանում։
Բացի ձայնամեկուսացման հատկություններից այս ապակեփաթեթները օժտված են նաև բավականին բարձր ջերմամեկուսիչ հատկություններով։
Ապակեփաթեթները օժտված են հետևյալ հատկություններով`
Ձայնամեկուսացում
Կոնդենսատի առաջացման ռիսկի կրճատում
Ջերմախնայողության բարձր ցուցանիշ
Ապակեփաթեթի բանաձևը 6M1-8-4M1-10-4M1
74
Լուսաթափանցելիություն LT%
70
Արևային գործոն SF%
0.52
Ջերմափոխանցման դիմադրողականություն Ro(m2K/w)
2.03
Ջերմափոխանցման գործակից Ug(w/m2K)
36
Ձայնամեկուսացում Rw%